Մատչելիության հղումներ

logo-print

Աշխարհը դիմավորում է Նոր Տարին հրավառություններով և տոնական տրամադրությամբ


Սիդնեյից Դուբայ աշխարհը տոնական տրամադրությամբ է դիմավորում Նոր Տարին` մինչ ժամացույցի սլաքները, Երկիր մոլորակի պտույտին զուգընթաց, հերթով ամեն ժամային գոտում սպառում են անցնող տարվա վերջին վայրկյաններն ու ավետում Նոր Տարվա մեկնարկը:

Սիդնեյում` Ավստրալիայում, Հարբոր կամրջի և Օպերայի շենքի վերևում հրավառությունը բոցավառել էր գիշերային երկինքը:

Ժամեր անց` Դուբայում, տոնական միջոցառումների կազմակերպիչները փորձել են Գինեսի նոր ռեկորդ սահմանել` աշխարհի ամենամեծ հրավառությունը կազմակերպելով, թեև առայժմ հայտնի չէ` հաջողվե՞լ է դա նրանց, թե՞ ոչ:

Լոնդոնում նախապատրաստվում է յուրօրինակ հրավառություն, որի արդյունքում երկնքից քաղցրավենիք և ելակաբույր մառախուղ է թափվելու Թեմզա գետի և քաղաքի կարևոր մի շարք հուշարձանների վրա:

Այս տարի սպասվում է, որ Նյու Յորքի Թայմզ սքուերում ամեն տարի անցկացվող տոնական միջոցառումներին շուրջ մեկ միլիոն մարդ կմասնակցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG