Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի նորանշանակ գլխավոր դատախազը հրաժարական է տվել


Դատախազության շենքը Թբիլիսիում, արխիվ

Դատախազության շենքը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեն, ով ընդամենը 6 շաբաթ առաջ էր ստանձնել այդ պաշտոնը, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, թե փաստեր ունեն, որ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Պարցխալաձեն 2001 Գերմանիայում դատապարտվել է թալանի համար:

Պարցխալաձեն հերքել է գողության մեղադրանքները, սակայն հաստատել է, որ Գերմանիայի դատավորն իրեն մեղավոր է ճանաչել ոստիկանի հրահանգներին չենթարկվելու մեջ:

Երեկ տարածած հաղորդագրությունում Վրաստանի գլխավոր դատախազը հայտարարել է, թե հրաժարական է տալիս իր կենսագրության շուրջ «բարձրացված հարցերի պատճառով»:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է գլխավոր դատախազի հրաժարականը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե Պարցխալաձեի դեմ այս մեղադրանքների նպատակն է խոչընդոտել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու` այժմյան իշխանությունների գործադրած ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG