Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պաշտոնյաների հրապարակած նոր տվյալների համաձայն, Վոլգոգրադում տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 34-ի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ կիրակի օրը Վոլգոգրադի երկաթուղային կայարանում և երկուշաբթի օրը թիվ 15 տրոլեյբուսում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը շարունակում է աճել:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հարձակումների մեջ մեղադրում է Հյուսիսային Կովկասի մահմեդական գրոհայիններին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկել է «ավելի սերտորեն համագործակցել» Ռուսաստանի հետ` մինչ այդ երկիրը պատրաստվում է Սոչիում օլիմպիական խաղերի բացմանը, որը տեղի կունենա մեկուկես ամսից:

Վոլգոգրադում տեղակայված է մոտ 5 հազար 200 ոստիկան։ Պարեկություն են անում նաև կոզակների խմբերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG