Մատչելիության հղումներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

Դեկտեմբերի 31-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ուջան-Թալին և Կարպի-Ապարան հատվածներում մառախուղ է:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG