Մատչելիության հղումներ

Formula 1-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

«Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար», - հաղորդում են գերմանական աղբյուրները, տեղեկացնելով, որ արդեն 24 ժամ է՝ աշխարհահռչակ մարզիկը կոմայի մեջ է:

Շումախերը գլխուղեղային լուրջ վնասվածք է ստացել երեկ` ֆրանսիական Ալպերում գտնվող լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Լիոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ հայտնի մարզիկը ենթարկվել է բարդ վիրահատության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG