Մատչելիության հղումներ

logo-print

Տրոլեյբուսի պայթյունը «կազմակերպել է ինքնասպան ահաբեկիչը»


Պայթեցված տրոլեյբուսը, Վոլգոգրադ, 30-ը դեկտեմբերի, 2013թ․

Պայթեցված տրոլեյբուսը, Վոլգոգրադ, 30-ը դեկտեմբերի, 2013թ․

Տրոլեյբուսի պայթյունը Վոլգոգրադում, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 14 մարդ է զոհվել, կազմակերպել է տղամարդ ինքնասպան ահաբեկիչը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչության հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 41 մարդ, տուժողներից 27-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի տվյալներով՝ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Պայթյունի հետևանքով տուժել են երեք դեռահասներ, որոնցից մեկը՝ 5-7 ամսական մանկահասակ երեխա, կոմայի մեջ է․ ըստ նախարարի՝ հնարավոր է, որ նրա ծնողները զոհվել են:

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Սերգեյ Բոժենովը մարզում հնգօրյա սուգ է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG