Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Գյումրիում, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Գյումրիում, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

«Ընդունեք խորին ցավակցություն Վոլգոգրադում տեղի ունեցած սարսափելի ողբերգության՝ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ: Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

«Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր Նոր տարվա և Քրիստոսի Սուրբ ծննդյան լուսավոր տոնի նախաշեմին կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմների,ն և հույս ունենք, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն», - Ռուսաստանի նախագահին գրել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG