Մատչելիության հղումներ

Նախարարներն այցելում են Զինված ուժերի զորամասեր


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԶՈւ զորամասում, 29-ը դեկտեմբերի, 2013թ․

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԶՈւ զորամասում, 29-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Զինված ուժերի N զորամաս:

Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Նալբանդյանը նշել է, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով ժողովրդի, երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։

Նախարարը խաղաղ ծառայություն, հաջողություններ է մաղթել սպաներին և զինվորներին՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը, փոխանցում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ` այսօր պաշտպանության նախարարության Երևանում տեղակայված N զորամաս է այցելել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ շնորհավորելու և նվերներ հանձնելու զորամասի զինվորներին:

«Այսօր դուք ծառայելով հայոց բանակում, կատարելով ձեր պարտքը հայրենիքի հանդեպ՝ բարձր եք պահում Հայաստանի Հանրապետության ու մեր յուրաքանչյուրի պատիվը», - տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է, մասնավորապես, Բեգլարյանը:

Ըստ նույն աղբյուրի՝ զինծառայողների Ամանորը շնորհավորելու համար զորամաս էր այցելել նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG