Մատչելիության հղումներ

logo-print
Մեկ ուսանող սպանվել և առնվազն չորս մարդ վիրավորվել է այսօր Կահիրեի իսլամական համալսարանի մոտ իրավապահների և «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության աջակիցների բախման արդյունքում:

Ձերբակալվածների թիվն անցնում է վաթսունից: Ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվածների մոտ զենք ու զինամթերք էէ հայտնաբերել:

«Մանմենդական եղբայրների» աջակից ուսանողները փորձում էին խոչընդոտել մյուս ուսանողների մուտքը համալսարան: Երբ ցուցարարների կողմից կրակ է բացվել համալսարանական համալիրի շենքերից մեկի ուղղությամբ, անվտանգության ուժերը ստիպված են նրանց ցրելու համար կիրառել անցունքաբեր գազ: Արդյունքում զոհվել է 19-ամյա մի ուսանող:

Այս համալսարանի տարածքում բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ ուրբաթ օրը հրապարակվեց Եգիպտոսի կառավարության որոշումը «Մահմեդական եղբայրներ»-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG