Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Հովհաննիսյանը նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):

Դաշնակցության ղեկավար անդամը, հիշեցնենք, այս տարի ավելի վաղ՝ սեպտեմբերին ասել էր, որ ստացել է դեսպան դառնալու առաջարկ և ընդունել է այն:

«Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, և իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, և կուսակցությունը ևս տվել է իր համաձայնությունը», - պարզաբանել էր Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG