Մատչելիության հղումներ

Թուրքիայում բախվել են իրավապահներն ու հակակառավարական ցույցի մասնակիցները


Երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրնետ մեքենաներ ու պլաստիկ փամփուշտներ է կիրառել ընդդեմ կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը պահանջող ցուցարարների։ Ոստիկանությունը նույնկերպ ցրել է նաև մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ցույցը:

Ուրբաթ օրը, հիշեցնենք, թուրքական դատարանը արգելափակել էր կառավարության՝ դեկտեմբերի 21-ի հրահանգը, որը քննիչներին պարտադրում էր տեղեկացնել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին:

Վարչապետ Էրդողանը շարունակում է պնդել, թե իր դեմ բարձրացած բողոքի ալիքը հարուցվել է արտասահմանից՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG