Մատչելիության հղումներ

Կալանավորվել են լրագրող Չոռնովիլին ծեծի ենթարկելու մեջ կասկածյալները


Ուկրաինայի մայրաքաղաքի շրջանային դատարաններից մեկի որոշմամբ երկամսյա կալանք է սահմանվել լրագրող Տատյանա Չոռնովիլին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող չորս անձանց նկատմամբ:

Հաղորդվում է նաև, որ երեկ ձերբակալվել է հինգերորդ կասկածյալը:

Տատյանա Չոռնովիլին ծեծի են ենթարկել չորեքշաբթի գիշերը: Լրագրողը տեղափոխվել էր հիվանդանոց:

Չոռնովիլը լրագրողական հետաքննություններ էր անցկացնում և մի շարք նյութեր էր հրապարակել բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ: Նա նաև եվրաինտեգրման կողմնակիցների ակցիաների ակտիվ մասնակիցներից է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG