Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանը Հայաստանին 5 միլիոն յուանի ռազմական օգնություն է տրամադրում


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպումներ է ունեցել այդ երկրի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ - չինական պաշտպանական համագործակցության հետագա զարգացման ուղիները, մասնավորապես` ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանին Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող 5 միլիոն չինական յուանի (մոտ 824 հազար դոլար) չափով ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG