Մատչելիության հղումներ

Ռուս փորձագետները հերքել են Արաֆաթի սպանության վարկածը


Պաղեստինյան առաջնորդ Յասեր Արաֆաթ, արխիվ

Պաղեստինյան առաջնորդ Յասեր Արաֆաթ, արխիվ

Ռուսաստանցի դատաբժշկական փորձագետների թիմը, հետազոտելով Պաղեստինի հանգուցյալ առաջնորդ Յասեր Արաֆաթի դին, հանգել են այն եզրակացության, որ Արաֆաթը մահը բնական է եղել և ճառագայթման կամ թունավորման հետքեր չկան։

Արաֆաթի դին հետազոտել են շվեյցարացի, ֆրանսիացի և ռուսաստանցի փորձագետները։ Ֆրանսիացիները նույնպես հերքել են դավադրության հնարավորությունը։ Մինչդեռ շվեյցարացիները պոլոնիում անվամբ ճառագայթող նյութի ներգործության վարկածը չեն հերքել, սակայն ընդգծել են, որ դրա կիրառման ապացույց չունեն։

75-ամյա Արաֆաթը մահացել է 2004 թվականին՝ Փարիզում։ Պաղեստինցիները հայտարարել են, որ չնայած ռուսաստանցի փորձագետների տարածած հաղորդագրությանը, չեն դադարեցնի Արաֆաթի մահվան հանգամանքների հետաքննությունը։

Արաբական աշխարհում տարածված վարկածի համաձայն, Արաֆաթին սպանել են իսրայելցիների հատուկ ծառայությունները: Իսրայելը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG