Մատչելիության հղումներ

Ուկրաինացի ընդդիմադիր ակտիվիստ և լրագրող Տետյանա Չորնովիլը երեկ դաժան հարձակման է ենթարկվել։

Անհայտ անձինք 34-ամյա լրագրողին ծեծել են այն բանից հետո, երբ լրագրողը հոդված է հրապարակել բարձրաստիճան պաշտոնյաների դիզած հարստության մասին։

Ընդդիմության ակտիվիստների փոխանցմամբ, ծեծի ենթարկված կինը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։

Ընդդիմության հարյուրավոր ակտիվիստներ բողոքի ակցիաներ են կազմակերպել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և պահանջում են նախարարի հրաժարականը։

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը ոստիկաններին կարգադրել է հետաքննել միջադեպը պատասխանատվության կանչել հարձակվողներին։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել և Ուկրաինայի իշխանություններին համապարփակ հետաքննություն անցկացնելու կոչ է արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG