Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին տոների կապակցությամբ


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Մինսկում, 31-ը մայիսի, 2013թ․

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Մինսկում, 31-ը մայիսի, 2013թ․

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ - ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար: Եվրասիական ինտեգրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վկայում է մեր երկու ժողովուրդների շահերի ընդհանրության, համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացման փոխադարձ տրամադրվածության մասին»:

«Վստահ եմ, որ 2014 թվականի փետրվարին Ռուսաստան կատարելիք Ձեր այցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանը», - Տիգրան Սարգսյանին գրել է Դմիտրի Մեդվեդևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG