Մատչելիության հղումներ

Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան


Տեսարան Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից

Տեսարան Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Մեքսիկայում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու և այդ պաշտոնում Գրիգոր Հովհաննիսյանին նշանակելու մասին:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը Մեքսիկայում դեսպանի պարտականությունները կատարել է համատեղության կարգով, իսկ Գրիգոր Հովհաննիսյանի նստավայրն է լինելու Մեխիկոն:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է դեսպան Մոնղոլիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG