Մատչելիության հղումներ

Հաստատվեց Երևանի բյուջեն


Երևանի բյուջեի քննարկում՝ առանց մեկնաբանության
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00
Բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի խմբակցության անդամները, «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ մնաց, դեմ էին ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չնայած որոշակի քննադատություններ ունեն, այդուհանդերձ, իրենց մի քանի առաջարկություններ՝ ուղղված, օրինակ, ֆինանսական ծախսերի վերաբաշխմանը, ավագանու կողմից հաշվի առնվել են, որի պատճառով էլ ձեռնպահ քվերակեցին բյուջեին։

Ավագանու «Բարև Երևեւանի» անդամները մտահոգություններ ունեին ֆինանսական հոսքերի վերահսկողության վերաբերյալ: Մասնավորապես Ստեփան Սաֆարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այն միջոցառումներին, որոնց համար գումարներ էին նախատեսված դեռևս նախորդ տարի, այս տարի ևս բյուջեով տասնյակ միլիոններ են հատկացվել եւ հստակ չէ, թե ինչպես են դրանք ծախսվելու ու վերահսկվելու: Որպես օրինակ, Ստեփան Սաֆարյանը բերեց ասֆալտապատմանը, աղբահանությանը կամ թափառող շների խնդրի լուծմանը տրվող գումարները:

«Ներառվել են գումարներ ասֆալտածածկի վերականգնման, թարմացման համար: Մենք համաձայն ենք, որ Երևանում կան փողոցներ, որոնք կարիք ունեն ասֆալտապատման, սակայն ոչ մի փաստաթուղթ չի տրամադրվում այն մասին, թե որ փողոցներում է դա իրականացվելու», - ասաց Ստեփան Սաֆարյանը:

Բյուջեի հաստատումը ուղեկցվեց «Բարգավաճ Հայաստանի» և «Բարև Երևանի» անդամները քննադատական ելույթներով: Վերջիններս այն անվանեցին «ինքնահոս» եւ «պահպանողական»: Այս քննադատությանը փոխքաղաքապետ Կամո Արեյանը հակարդաձեց՝ նշելով, որ բյուջեն ոչ ինքնահոս է, ոչ էլ պահպանողական, այլ զարգացող բյուջե է․ - «Բյուջեն համահունչ է տարվա և քառամյա զարգացման ծրագրերին, բխում է այդ ծրագրերի սկզբունքներից եւ համընկնում է դրանց առաջընթաց քայլերին»:

Անդրադառնալով բյուջեի վերահսկողությանը՝ Արեյանը նշեց, որ այն մոնիթորինգի տակ է ամբողջ տարվա ընթացքում և ավագանու բոլոր անդամներն ունեն այն վերահսկելու հնարավորություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG