Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը գոհ է «ՀայՌուսգազարդ»-ի համաձայնագրի «չվավերացման» կապակցությամբ


Գազային համաձայնագրերը չվավերացնելու պահանջով բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց, 23-ը դեկտեմբերի, 2013թ․

Գազային համաձայնագրերը չվավերացնելու պահանջով բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի դիմաց, 23-ը դեկտեմբերի, 2013թ․

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» «հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ»:

«Արձանագրում ենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի իրականացրել ձայների հաշվարկ: Մեր լիակատար համաձայնությունն ենք հայտնում խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության` պայմանագրի վավերացված չլինելու մասին հայտարարությանը: Ողջունում ենք պայմանագրի դեմ ՀՀ քաղաքացիների, լրագրողների արդարացի բողոքը, զորակցում ենք նրանց պայքարին», - ասված է «Ժառանգության» վարչության այսօր տարածած հաղորդագրությունում:

Ընդդիմադիր կուսակցությունը անհրաժեշտ է համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ «խնդրո առարկա պայմանագիրը ստեղծվել և Ազգային ժողովի վավերացման փուլին է հասել միայն որովհետև Հայաստանում ձևավորված է ոչ լեգիտիմ իշխանություն` կեղծված ընտրությունների արդյունքում», ուստի «ՀՀ շահերը ոտնահարող այս և շատ այլ պայմանագրեր չեն կարող համարվել ՀՀ ստանձնած պարտավորություններ, իսկ դե ֆակտո իշխանության անհապաղ հեռացումը պետք է լինի հանրային գիտակցության և գործողությունների առաջնահերթություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG