Մատչելիության հղումներ

Բաքուն զենք գնելու համար 2013-ին ծախսել է 1․25 միլիարդ դոլար


Զորահանդես Բաքվում, արխիվ

Զորահանդես Բաքվում, արխիվ

Ադրբեջանը աշխարհում 15-րդն է 2013 թվականին զենքի և ռազմական տեխնիկայի ներմուծման գծով և տարվա ընթացքում այդ նպատակով ծախսել է 1 միլիարդ 257 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում գործող Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տարածած տեղեկատվությունը:

Ըստ կենտրոնի, անցնող տարվա ընթացքում ամենաշատ զենքը գնել է Հնդկաստանը՝ 9 միլիարդ 329 միլիոն դոլարի, որին հաջորդում են Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը, Քուվեյթը, Թուրքիան, Թայվանը, Ինդոնեզիան, Եգիպտոսը:

Երկրորդ տասնյակում Ադրբեջանին նախորդում են Չինաստանը, Ավստրալիան, Վենեսուելան, Սինգապուրը, հաջորդում՝ Պակիստանը, Մարոկկոն, Ֆինլանդիան, Հունաստանը և Բրազիլիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG