Մատչելիության հղումներ

Oպերատիվ-քննչական նոր խումբ` Պռոշյանի գյուղապետի սպանության գործով


Այս տարվա ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է, վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են, տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը:

Հանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG