Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը 100 հազար դոլար է տրամադրել Սիրիայի հայկական դպրոցներին


Էջմիածնի Մայր Տաճարը

Էջմիածնի Մայր Տաճարը

Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100 հազար դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար: Այդ հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիահայության ծանր կացությունը: Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG