Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովի նախագահը ստորագրեց գազային համաձայնագրերը


Գազային համաձայնագրերի վավերացման հարցով քվեարկությունը Ազգային ժողովում, 23-ը դեկտեմբերի, 2013թ․

Գազային համաձայնագրերի վավերացման հարցով քվեարկությունը Ազգային ժողովում, 23-ը դեկտեմբերի, 2013թ․

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ստորագրել է հայ - ռուսական վիճահարույց գազային համաձայնագրերը:

Հիշեցնենք՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պնդում են, որ երեկ այս փաստաթղթերի վավերացման հարցով քվեարկությունը անօրինական է եղել, ուստի դրանք սահմանված կարգով չեն հաստատվել: Նրանք, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի երեկվա նիստի օրինականությունը կվիճարկեն Սահմանադրական դատարանում:

Միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ վավերացված համաձայնագրերը պետք է հաստատի նաև Հայաստանի նախագահը:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG