Մատչելիության հղումներ

Մոսկովյան նիստին Ուկրաինան կմասնակցի վարչապետի մակարդակով


Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդև և Նիկոլայ Ազարով, հոկտեմբեր, 2013թ․

Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդև և Նիկոլայ Ազարով, հոկտեմբեր, 2013թ․

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ այսօր Մոսկվայում մեկնարկող նիստին Ուկրաինան կմասնակցի վարչապետ Նիկոլայ Ազարովի մակարդակով։

Ռուսաստանի կառավարության փոխանցմամբ, Ազարովը իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններ է վարելու ռուս - ուկրաինական խոշոր ծրագրերի շուրջ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է Ուկրաինան տեսնել Մաքսային միությունում։ Այս հեռանկարին ընդդիմացող ուկրաինացի ցուցարարները չեն դադարեցնում բողոքի ակցիաները Կիևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG