Մատչելիության հղումներ

Մոսկվայից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր Ուդմուրտիայում մահացել է «Կալաշնիկով» տեսակի լեգենդար ինքնաձիգ հրացանների (ավտոմատների) նախագծերի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, 95-ամյա կոնստրուկտորը վերջին տարիներին հիվանդ էր, այս տարվա ամռանը բուժվել է Մոսկվայի զինվորական հոսպիտալում, իսկ նոյեմբերին տեղափոխվել է Իժևսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժին։

Կալաշնիկովի ինքնաձիգը (AK-47) կիրառվում է ավելի քան 100 պետությունների զինված ուժերում և համարվում է ամենավստահելի և հարմար զենքերից մեկը։ Այն նաև ընդգրկվել է «20-րդ դարի ամենահայտնի գյուտերի» ցանկում։

Միխայիլ Կալաշնիկովը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի և մեկ անգամ` Ռուսաստանի հերոսի կոչումին։

«Ես առաջինը կսեղմեմ իմ ավտոմատից ավելի լավ ավտոմատ ստեղծած մարդու ձեռքը»,- դեռ 30 տարի առաջ ասել է Միխայիլ Կալաշնիկովը։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG