Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա


Հունվարի մեկից տրանսպորտի գինը չի թանկանա
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00
Հունվարի 1-ից հասարակական տրանսպորտի սակագինը չի բարձրանա: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Նա փոխանցեց, որ սակագնի հարցերով քաղաքապետարանի հանձնաժողովի հերթական նիստը, որը նախատեսված էր դեկտեմբերի վերջին, տեղի չի ունենա, քանի որ աշխատանքային տարին ավարտվում է և առայժմ կատարվում է ուղևորահոսքերի մշտադիտարկում:

Այսօր Երեւանի փողոցներում մեր շատ համաքաղաքացիներ բողոքում էին, որ վերջին շրջանում երևանյան տրանսպորտի աշխատանքի որակը զգալիորեն ընկել է:

«Երբեմն քաղաքային տրանսպորտին սպասում ենք մինչև 25 րոպե, անգամ կես ժամ», - «Ազատության» հետ զրույցներում ասում են նրանք:

Չնայած այս ամենին, 2012 թվականին հաստատված չվացուցակով տրանսպորտը պետք է առավելագույնը ժամանի 5-12 րոպեների ընթացքում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հավելեց, որ ինքը ևս, վերջերս վատ աշխատող հասարակական տրանսպորտի զոհ է, քանի որ հատկապես երեկոյան ժամերին ստիպված է լինում երթևեկել գերծանրաբեռնված երթուղայիններով:

Քաղաքացիները նշում էին, որ ուղևորափոխադրողները միտումնավոր են պակասեցրել երթուղի դուրս բերված մեքենաների թիվը, որպեսզի հետագայում փորձեն նաև այդպես հիմնավորել տրանսպորտի սակագնի բարձրացման անհրաժեշտությունը: Այդ կարծիքին է նաեւ Սպառողների ասոցիացիայի նախագահը․ - «Ամենակարեւոր խնդիրն այն է, որ այս ոլորտում կան շահեր: Կան մարդիկ՝ հզոր, որոնք ունեն եկամուտ և տրիապետում են իրավիճակին: Սա ձեռք է տալիս 30-50 հոգու, մնացած 1.5 միլիոնը տառապում է»:

Այն մասին, որ քաղաքային տրանսպորտը ուշացումներով է աշխատում, Երևանի քաղաքապետարանը տեղյակ չէ: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ ուղևորափոխադրողները քաղաքացիների նկատմամբ, իհարկե, որոշակի պարտավորվածություններ ունեն, որոնք չկատարելու դեպքում նրանց տույժ ու տուգանքներ են սպասում, սակայն նման կոնկրետ փաստեր նա չհիշեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG