Մատչելիության հղումներ

Շփման գծում երկու հայ զինծառայող է վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել 19-ամյա զինծառայողներ Հովհաննես Դավթյանը և Էրիկ Կարապետյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG