Մատչելիության հղումներ

Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցություն Փարիզում


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթի ժամանակ, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթի ժամանակ, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում անցկացրել է եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների ու մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է արվել երկրի նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփել 2013 թվականին կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվել հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ է արվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG