Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այցելում է Չինաստան


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Չինաստանի պաշտպանության նախարարի հրավերով շաբաթ օրը պաշտոնական այցով Պեկին է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Օհանյանը հանդիպումներ կունենա Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը կայցելի հատուկ նշանակության բրիգադ, ռազմական շրջաններ, տարբեր զորամասեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության խոշոր ձեռնարկություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG