Մատչելիության հղումներ

logo-print

Սնոուդենը երախտապարտ է Ռուսաստանին


ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը Մոսկվայում, հոկտեմբեր, 2013թ․

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը Մոսկվայում, հոկտեմբեր, 2013թ․

Էդուարդ Սնոուդենը հայտարարել է, թե երախտապարտ է Ռուսաստանին ազատ ապրելու և համաշխարհային քննարկումներին մասնակցելու հնարավորության համար։

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը բրազիլական Globo հեռուստաալիքի Fantastico հաղորդմանը առցանց տված հարցազրույցում հայտնել է, թե արդեն բավականաչափ տիրապետում է ռուսերենին՝ այդ լեզվով բոլորին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորելու համար:

Սնոուդենը հայտարարել է նաև, թե չի ափսոսում, որ բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունները, որոնք տվյալներ են հավաքել ինտերնետային խոշորագույն ընկերությունների օգտատերերի անձնական տվյալների և հաղորդակցությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG