Մատչելիության հղումներ

logo-print

Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը


Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյան

Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյան

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ամփոփել է 2013 թվականի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ընտրության քվեարկության արդյունքները: Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հունահռոմեական ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը։

Դավիթ Սաֆարյանը 2002 թվականից ի վեր այս տարի առաջին անգամ Հայաստանի համար ազատ ոճի ըմբշամարտում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

Նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ տարվա լավագույն մարզիկների տասնյակի քվեարկության իրավունքը տրված էր բացառապես այն լրատվամիջոցներին, որոնք ունեն մարզական բաժին և պարբերաբար ու բարեխղճորեն լուսաբանում են Հայաստանի ազգային հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, Հայաստանի մարզական ֆեդերացիաների գործունեությունը (այդ թվում մարզական մասնագիտական պարբերականներ և արտասահմանյան լրատվամիջոցներ,որոնք ունեն հայաստանյան ներկայացուցիչներ):

«Լավագույն տասնյակի թեկնածուների ցանկը կազմել էր նախարարությունը՝ թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել էր ազգային ֆեդերացիաներին՝ յուրաքանչյուրը մինչև 5 թեկնածու»,- տեղեկացնում է նախարարությունը։

Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են հունահռոմեական ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը (4-րդ հորիզոնական), սամբիստ Աշոտ Դանիելյանը (5-րդ հորիզոնական), ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը (6-րդ հորիզոնական) և Հենրիխ Մխիթարյանը (7-րդ հորիզոնական), ազատ ոճի ըմբշամարտիկ Մուսա Մուրտազալիևը (8-րդ հորիզոնական), սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (9-րդ հորիզոնական) և բռնցքամարտիկ Արամ Ավագյանը (10-րդ հորիզոնական)։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG