Մատչելիության հղումներ

Երևանի կամարանցումները նկարազարդողներին շնորհակալագրեր հանձնեցին


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի բակային տարածքներում և կամարանցումներում 2013թ. նկարազարդման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար նկարիչներին, ուսանողներին և աշակերտներին պարգևատրել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Երևան քաղաքի 2013թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում իրականացվել են կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվել են շուրջ 35 կամարանցումներ և 240 բակային տարածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG