Մատչելիության հղումներ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր «Նոր կյանքին ընդառաջ» խորագրի ներքո համերգով են հանդես գալիս սիրիահայ երաժիշտները:

Ելույթ կունենան վերջին ամիսներին Հայաստանում բնակություն հաստատած Ցոլեր Կալագուլյանը, Արաքս Մահտեսյանը, Մարի Աբաջյանը, Սարգիս Թուֆենկչյանը, հանրահայտ երաժիշտ Հովհաննես Մուբայեդի ղեկավար լարային քառյակը:

Համերգի ծրագրում ընդգրկված են նաև «Հայկազուն», «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի ելույթները:

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված համերգը, որին կմասնակցեն նաև հայաստանցի անվանի երաժիշտներ, բարեգործական է: «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում համերգից առաջ սկսեց գործել «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցւոցահանդես-վաճառքը:

Իսկ վաղը նույն համերգասրահում հոբելյանական համերգով կնշվի հայ անվանի երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան 55-ամյակը: Հոբելյարի կատարմամբ կհնչեն օպերային արիաներ:
XS
SM
MD
LG