Մատչելիության հղումներ

Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել


Դեկտեմբերի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Մհեր Հ.-ին պատկանող տանը և հարակից շինություններում:

Խուզարկությամբ հայտնաբերվել են ապօրինի պահվող «ԱԿ» ինքնաձիգ, փողը կարճեցված հրացան` օպտիկական նշանառու սարքով, 200 գ տրոտիլային պայթաղյուս, «ՌԳԴ-5» նռնակ, «ՈւԶՌԳՄ» 2 պայթուցիչ, ինքնաշեն 7 արկ, հրապատիճի 1 ճայթիչ և հրահաղորդող 6 կապ քուղ, ինչպես նաև զենքերի դետալներ, փամփուշտներ և այլ զինամթերք:

Մհեր Հ.-ն ձերբակալված է:

Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG