Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կալանավորված նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկիին ազատ արձակելու մասին:

Պուտինն իր այս անսպասելի որոշումը հիմնավորել է մարդասիրական նկատառումներով` Խոդորկովսկու մայրը հիվանդ է:

Խոդորկովսկու փաստաբանները նշել են, որ «Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավարը Պուտինին ներման համար չի դիմել:

Խոդորկովսկին ձերբակալվել էր 2003 թվականին` ռուսաստանյան քաղաքական կյանք մուտք գործելու իր փորձերից անմիջապես հետո: 2005-ին նա, հարկերից խուսափելու մեղադրանքով, դատապարտվել է ազատազրկման: 2010 թվականին Խոդորկովսկին երկրորդ անգամ է դատապարտվել` այս անգամ միջոցների վատնման մեղադրանքով: Նախկին օլիգարխի ազատազրկման ժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին: Խոդորկովսկին միշտ հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները:

Կրեմլի քննադատները պնդում են, որ գործարարի դեմ քրեական գործերը իրականում քաղաքական ենթատեքստ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG