Մատչելիության հղումներ

Պուտին․ Կալինինգրադում «Իսկանդեր»-ներ տեղակայելու վերջնական որոշում դեռ չկա


«Իսկանդեր» հրթիռային համակարգը, արխիվ
«Իսկանդեր» հրթիռային համակարգը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգեր տեղադրելու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Նրա խոսքերով՝ դրանց տեղակայումը Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգերի տեղակայմանը պատասխանելու տարբերակներից մեկն է։

Ամենամյա ավանդական ասուլիսում, որին մասնակցում է ավելի քան հազար օտարերկրացի լրագրող, Պուտինն ասել է, որ ի պատասխան ամերիկյան համակարգերի տեղակայման՝ ռուսական համակարգեր տեղակայելը միանգամայն տրամաբանական որոշում է, և հարկ չկա շահարկել այդ հարցը։

Լեհաստանը և Բալթյան երեք պետությունները մտահոգություն են հայտնել «Իսկանդեր»-ների հնարավոր տեղակայման կապակցությամբ։

Նշենք, որ «Իսկանդեր»-ը կարող է նաև միջուկային մարտագլխիկներ կրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG