Մատչելիության հղումներ

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց գազային համաձայնագրերը


Հայաստանի Սահմանադրական դատարանը նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի Սահմանադրական դատարանը նիստի ժամանակ, արխիվ
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագրերը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:

Փաստաթղթերը ստորագրվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի ժամանակ:

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էր, որ այս համաձայնագրերը Հայաստանի կապիտուլյացիայի մասին ակտ են, և եթե Սահմանադրական դատարանը դրանք չհամարի հակասահմանադրական, պետք է այն լուծարել:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG