Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ դժվարանցանելի են Հրազդան - Ջրառատ, Բերդ - Ճամբարակ և Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհները: Վայք - Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան - Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի - Բավրա, Լոռու մարզի Ալավերդի - Վանաձոր ավտոճանապարհներին, Երևան - Աբովյան ավտոճանապարհը մառախլապատ է, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG