Մատչելիության հղումներ

«Ազատության» լրագրողները՝ միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ մրցույթի հաղթողներ


Դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը, Երևանում տեղի ունեցավ «Ճամպրուկ 2013» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը:

«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց ArmeniaNow.com լրագրող Գայանե Մկրտչյանը: «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում հաղթողը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանն էր, իսկ «Լավագույն հեռուստահաղորդում» անվանակարգում՝ Հ1 հեռուստաընկերության լրագրող Զարուհի Արզումանյանը:

Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվեցին վկայականներ և դրամական պարգևներ 45-ից 180 հազար դրամի սահմաններում:

Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր շուրջ 60 լրագրողական նյութ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 46 լրագրող:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Անուշ Մարտիրոսյանը և Անուշ Մկրտչյանը «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգում համապատասխանաբար զբաղեցրեցին երկրորդ և երրորդ տեղերը:

Միջոցառումն անցկացվում էր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG