Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Միգրանտների միջազգային օրն է


«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը:

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը:

Հայաստանից արտագաղթողների թիվը գնալով աճում է, սակայն կան նաև մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դրսում ապրելուց հետո վերադարձել են հայրենիք:

Դատելով Հայաստանի սահմանը հատողների թվից` ավարտվող տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 108 հազար մարդ:

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց, որ միգրանտների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, ովքեր աշխատանք, նոր կյանք փնտրելու են մեկնում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա: Նրանց մի մասը, ըստ Բեջանյանի, այդպես էլ չեն գտնում այդ նոր կյանքը, հաճախ շահագործվում են, թեև այդ մասին գերադասում են չբարձրաձայնել:

Բեջանյանը չհերքեց, որ վերադարձողների մեծ մասը նրանք են, ովքեր չեն կարողացել նոր կյանք գտնել արտասահմանում: Նա տեղեկացրեց, որ իրենց ծրագրի շրջանակներում վերջին երեք տարիներին Ռուսաստանին, Ուկրաինային, Չեխիայից, Մոլդովայից և Գերմանիայից հայրենիք է վերադարձել շուրջ 1400 հայաստանցի:

«Մենք նաև վերապատրաստման դասընթացներ ենք արել, որի արդյունքում 110 շահառու տեղավորվել է աշխատանքի: Ունեցել ենք նաև 27 հաջողված բիզնես-ծրագիր», - տեղեկացրեց նա:

Այդ հաջողակ գործարարներից է 18 տարի Ռուսաստանում ապրած Վանյա Սահակյանը, օրինակ, ընտանիքով վերադարձել է հայրենիք ու դպրոց է հիմնել, իսկ 17 տարի Մոլդովայում ապրած Գագիկ Սիսակյանը հաջողությամբ զբաղվում է գունավոր կնիքների արտադրությամբ:

«Համարում եմ, որ այդ 17 տարին եթե դրսում չլինեի, այստեղ ավելի շատ բանի կհասնեի», - «Ազատության»-ը ասել էր Սիսակյանը:

Իսկ Վանյա Սահակյանն ասել էր. - «Շատ դժվար է, հոգնեցուցիչ է, բայց հաճույքով եմ անում, որովհետև ես իմ երկրում եմ ապրում»:

Գավառում ձկնարտադրություն և ռեստորանի սեփականատեր Զորիկ Հակոբյանը, ի տարբերություն, չի բացառում, որ կարող է նորից լքել հայրենիքը. - «Օրական երկու մեծ ավտոբուսով մարդիկ մեկնում են… Եթե այսպես շարունակվեց, երևի ես էլ գնամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG