Մատչելիության հղումներ

Անցնող տարում 71 լրագրող է զոհվել


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2013 թվականին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհվել են 71 լրագրողներ: Անցած տարվա համեմատությամբ այս տարի ավելի քիչ թվով լրագրողներ են զոհվել, սակայն բռնությունների ենթարկված լրագրողների թիվը, ըստ կազմակերպության, նախկինի պես շատ բարձր է:

Մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն էլ` «Լրագրողների պաշտպանության կոմիտեն», այսօր հրապարակել է զեկույց ձերբակալված լրագրողների վերաբերյալ, որի համաձայն` 2008 թվականից ի վեր առաջին անգամ բանտարկված լրագրողների թիվը նվազել է` նախորդ տարվա 232-ից հասնելով 211-ի:

Երկրորդ տարին անընդմեջ Թուրքիան է ամենից շատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը: ԶԼՄ-ների 40 աշխատակիցներ շարունակում են մնալ թուրքական բանտերում։ Բանտարկված լրագրողների թվով առաջին եռյակում են նաև Իրանը և Չինաստանը: Ադրբեջանը տասնյակում է. հարևան երկրում ճաղերի հետևում են տասը լրագրող և երեք բլոգեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG