Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են թուրք երեք նախարարների որդիները


Թուրքիայում քաղաքական սկանդալ է. այդ երկրում աշխատանքից հեռացվել են հինգ բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր ղեկավարել են կոռումպացված պաշտոնյաների և գործարարների ձերբակալությունների գործը, որի շրջանակներում ձերբակալվել են նաև Թուրքիայի կառավարության երեք անդամների` ներքին գործերի, էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները:

Նրանցից բացի կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի շրջապատից առնվազն երկու տասնյակ պաշտոնյաներ և գործարարներ:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն կոչ է արել Էրդողանին հրաժարական տալ: Թուրքիայի վարչապետը այս գործողությունները որակել է որպես թուրքական կառավարությունը վարկաբեկելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG