Մատչելիության հղումներ

Բուդաղյանների նպատակը Գորիսի դեպքերի լիարժեք բացահայտումն է


Բուդաղյանների նպատակը Գորիսի դեպքերի լիարժեք բացահայտումն է
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00
Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այս պահին միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է։

Բուդաղյաների փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ իր պաշտպանյալը հրաժարվեց համաներումից, քանի որ իրենք ցանկանում են, որ այս գործը հայտնվի դատարանում։ Փաստաբանի կարծիքով ամեն ինչ արվում է, որ այս գործը չհայտնվի դատարանում և կարճվի, դրա համար հատուկ սցենար կա, որի մի մասն էր նաև Արտակ Բուդաղյանի՝ համաներմամբ ազատվելը։

«Ավետիք Բուդաղյանի մասով մահվան հիմքով կարճվի, Արտակ Բուղադյանի մասով՝ համաներում, դե, Տիգրանն ու Զարզանդն էլ լրիվ անմեղ են։ Սա նրանց գծած սյուժեն էր, հիմա էդ սյուժեն սկսել է չիրականանալ, և սյուժեից շեղումներից մեկն էլ այն է, որ Արտակ Բուդաղյանը հայտարարեց, որ համաձայն չէ իր նկատմամբ համաներում կիրառելուն։ Այսինքն նա պահանջում է, որ գործը ուղարկեն դատարան և դատարանում քննվի այս ամեն ինչը»,- Ալումյանը։

Հայկ Ալումյանի խոսքով, եթե այս գործը թեկուզ միայն Արտակ Բուդաղյանի մասով ուղարկվի դատարան և քննվի ըստ էության, ապա հնարավորություն կլինի հրավիրել վկաների, փորձագետների, ինչի արդյունքում իրենք կկարողանան ապացուցել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ։

Այս պահին գործը գտնվում է նախաքննական փուլում։

Արաբկիր և քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս քննվում է սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի և փաստաբան Հայկ Ալումյանի բողոքները քննիչի որոշման դեմ, որով նա մեղավոր էր ճանաչել Ավետիք Բուդաղյանին, իսկ հետապնդում որոշել է չիրականացնել որոշումը, քանի որ Ավետիքը մահացած է։ Երկու առանձին բողոքներ են ներկայացվել նաև Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների դեմ։

Ալումյանն ասում է՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բողոքները քննելու համար քննիչը պետք է դատարանին ներկայացնի գործի առնչությամբ փաստաթղթերը, մինչդեռ գործընթացը արհեստականորեն ձգձգում են, և 2000 թերթից ավելի նյութերից ներկայացվում է միայն չնչին մասը, որոնք էլ, ըստ փաստաբանի, բավարար չեն։

Վերջերս գլխավոր դատախազություն էր այցելել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, ով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ զրույցում հետաքրքրվել էր նաև Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպով։ Ալումյանի խոսքով՝ իրենց հույսը դեսպանները չեն, թեև դա իրենց ոգևորում է։

Բուդաղյանները փաստաբանը ասաց, որ առաջիկայում իրենք ամեն ինչ անելու են, որ բողոքների մասով քննիչը դատարանին ներկայացնի բոլոր այն նյութերը, որոնք կարող են նշանակություն ունենալ քննության համար, հասնելու են նրան, որ Ավետիք Բուդաղյանի մեղավոր լինելը որոշի ոչ թե քննիչը, այլ դատարանը, իսկ վերջում ամեն ինչ անելու են, որ այս գործով բոլոր մեղավորները պատժվեն։
XS
SM
MD
LG