Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ


Դեկտեմբերի 16-17-ը Փարիզում` ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում երեկ տեղի են ունեցել Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG