Մատչելիության հղումներ

logo-print

Շիֆը արձագանքում է հայ զինվորի սպանությանը


Կոնգրեսական Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյում, մայիս, 2008թ.

Կոնգրեսական Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյում, մայիս, 2008թ.

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը այսօր հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական զինուժի կողմից հայ զինվոր Հրանտ Պողոսյանի սպանության կապակցությամբ։

Հայամետ կոնգրեսականի համոզմամբ՝ «Ադրբեջանը և իր զինված ուժերը պետք է պատասխանատվության կանչվեն, և անհերքելի է, որ այս վայրագությունը կազմակերպվում է ադրբեջանական անվտանգության հաստատության ամենաբարձր մակարդակներում»։

Հայտարարությունում, որը տարածել է կոնգրեսականի գրասենյակը, Շիֆը հիշեցնում է մարդասպան Ռամիլ Սաֆարովի օրինակը՝ «տեսնելու համար, թե ինչպես է ադրբեջանական կառավարությունը փառաբանում այս բռնությունը»։

«Բաքվի նոր մարդասպանը չի կանգնի արդարադատության առջև, մինչև միջազգային հանրությունը չպնդի, որ այս դաժանություններին վերջ տրվի», - հայտարարում է Ադամ Շիֆը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG