Մատչելիության հղումներ

Օլանդը ընդունել է ֆրանսահայ գործիչներին


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստահարցազրույցի ժամանակ, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստահարցազրույցի ժամանակ, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ իր նստավայրում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակությանը, որում ընդգրկված էին Ալեքսիս Գովչիյանը, Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Համակարգող խորհրդի հաղորդագրության համաձայն՝ ֆրանսահայ գործիչները Օլանդի հետ խոսել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված իրենց ակնկալիքների և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի առնչությամբ իրենց մտահոգությունների մասին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ անկեղծ և ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը իր հարգանքն է արտահայտել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեության նկատմամբ, մասնավորապես՝ հայկական հիշատակի հետ կապված, հաստատել է իր հանձնառությունները, ինչպես նաև 2014 թվականի մայիսին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կատարելիք այցը:

Մինչ 2012 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ ընտրվելը Ֆրանսուա Օլանդը հայ համայնքին խոստացել էր հետամուտ լինել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունմանը: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո էլ նա հավաստիացնում է, որ հավատարիմ է մնում իր խոստմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG