Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակայինի դեմ դիմումը փոխանցվեց ՍԴ


Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիան Երևանում, 17-ը դեկտեմբերի, 2013թ․

Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիան Երևանում, 17-ը դեկտեմբերի, 2013թ․

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների դիմումը քիչ առաջ փոխանցվեց Սահմանադրական դատարան:

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունները Սահմանադրական դատարանից խնդրում են քննարկել Ազգային ժողովի ընդունած համապատասխան օրենքի սահմանադրականության հարցը:

Դիմումը չորս խմբակցությունների, ինչպես նաև համանուն կուսակցությունների ներկայացուցիչները ՍԴ բերեցին Ազատության հրապարակից մինչև ՍԴ-ի շենք բողոքի բազմամարդ երթի ուղեկցությամբ, որի մասնակիցները գերագույն դատական ատյանից պահանջում էին հակասահմանադրական ճանաչել օրենքը:


Անուշ Մկրտչյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG