Մատչելիության հղումներ

Հրթիռները Կալինինգրադում մտահոգել են միջազգային հանրությանը


«Իսկանդեր» հրթիռների արձակման համակարգերը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, 7-ը մայիսի, 2013թ․
«Իսկանդեր» հրթիռների արձակման համակարգերը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, 7-ը մայիսի, 2013թ․
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի արևմուտքում՝ Կալինինգրադի մարզում մոտ 500 կիլոմետր հեռահարության հրթիռների տեղակայումը չի խախտում միջազգային պայմանավորվածությունները:

Հայտարարությունը հաջորդել է գերմանական «Բիլդ» օրաթերթի այն հրապարակմանը, թե «Իսկանդեր» հրթիռները Ռուսաստանը տեղադրում է ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի և Լիտվայի արանքում գտնվող էքսկլավ Կալինիգրադում:

Հրթիռների տեղակայման առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև Միացյալ Նահանգները, քանի որ դրանց մարտագլխիկները կարող են փոխարինվել միջուկայինով: Պետդեպարտամենտից տեղեկացնում են, որ պաշտոնական Վաշինգտոնը հորդորել է Մոսկվային չապակայունացնել տարածաշրջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG