Մատչելիության հղումներ

Զարիֆը Թեհրանի դժգոհությունն է փոխանցել Քերրիին


Ջոն Քերրի և Ջավադ Զարիֆ

Ջոն Քերրի և Ջավադ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում պաշտոնական Թեհրանի դժգոհությունն է հայտնել, որ չնայած Իրանի և գերտերությունների միջև միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Իրանին առնչվող այսպես կոչված սև ցուցակը շարունակվում է ընդլայնվել: Այդ մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները:

Ըստ իրանական կողմի՝ սև ցուցակում են հայտնվում օտարերկրյա ընկերություններ ու կազմակերպություններ, որոնք շրջանցել են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Եվրամիությունը լավատեսություն է հայտնել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG