Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը


Անար Մամեդլի, արխիվ

Անար Մամեդլի, արխիվ

Ադրբեջանում ձերբակալվել է ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը ոստիկանությունը Բաքվում հարցաքննել է Մամեդլիին՝ հարկերից խուսափելու և անօրինական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Նրա նկատմամբ երեք ամիս նախնական կալանք կկիրառվի՝ մինչև դատը:

Անար Մամեդլիի ղեկավարած կենտրոնը, մշտադիտարկելով այս աշնանը Ադրբեջանում անցկացված ընտրությունները, բացահայտել էր խախտումներ, կեղծիքներ քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ:

Անար Մամեդլին ադրբեջանական քաղաքացիական հասարակության առաջատար դեմքերից է: Նրա կողմնակիցների վկայությամբ՝ իշխանությունները տարիներ շարունակ ցանկացել են լռեցնել Մամեդլիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG